Ոստիկաններն ազատ չարձակեցին Սուրեն Պետրոսյանին, նա ձերբակալվել է իբր խուլիգանություն կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Տավուշում վարչապետ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման շուրջ պայմանավորվածությունների դեմ ցույց անող բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից։ Այդ մասին 24News-ին հայտնում են Տավուշից։

Նա ձերբակալվել է իբր խուլիգանություն կատարելու համար:

Հիշեցնենք՝ Տավուշում բիրտ ուժով բերման էին ենթարկվել Սուրեն Պետրոսյանը, Միհրան Մախսուդյանը, Վահագն Մախսուդյանը, Միքայել Մարտիրոսյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Շալիկո Եղիազարյանը, Լևոն Գրիգորյանը, Եղիշե Մախսուդյանը։

--00—ՍՊ