Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1135445

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջիկա օրերին պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բիշքեկում հայտնել է Ղրղզստանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը։

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն ապրիլի 24-25-ը պետական ​​այցով կլինի Ադրբեջանի Հանրապետությունում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում Ժապարովը «երկկողմ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։

Պետությունների ղեկավարները, մասնավորապես, կքննարկեն «երկկողմ և բազմակողմ համագործակցության հրատապ հարցեր», ինչպես նաև «արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները»։

Ժապարովի այցի շրջանակներում նաև նախատեսվում է Միջպետական ​​խորհրդի երկրորդ նիստը, որի արդյունքներով կստորագրվեն նախագահների համատեղ հռչակագիրը և մի շարք համաձայնագրեր՝ ուղղված «առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը»:

--00—ՅՄ