ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
«Սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից»,- այդ մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը։
Նա հայտարարել է, թե ՀՀ և Ադրբեջանի միջև նոր սահմաններ չպետք է գծվեն, այլ գետնի վրա պետք է վերարտադրվեն այն սահմանները, որ գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեցել են դե յուրե իրավական հիմք։
--00—ՍՊ