Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

կ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա գործուղելու մասին։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին 2024 թվականի ապրիլի 27-30-ը գործուղել Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ռիյադ)՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։

2. Նարեկ Մկրտչյանի` Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի` Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- նշված է որոշման մեջ:

--00—ԼՀ