Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններ, ծանոթացել ծառայությունների որակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ըը.

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքի ղեկավարների և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է մարզի Արմավիր, Մեծամոր և Էջմիածին բժշկական կենտրոններ, վերակառուցվող ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզի մասնաճյուղ։

Այս մասին հայտնել են մարզպետի աշխատակազմից։

Նախարարը ծանոթացել է բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքների կողմից իրականացվող աշխատանքներին, մատուցվող ծառայությունների որակին, շենքային պայմաններին, իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Մարզպետը նախարարի հետ բժշկական կենտրոնների տնօրենների ուղեկցությամբ շրջել են հիվանդանոցների տարբեր բաժանմունքներով, զրուցել բուժանձնակազմի հետ:

Շրջայցերի վերջում բժշկական կենտրոնների տնօրենների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում բժշկական կենտրոնների տնօրենների կողմից ներկայացվե են մարզի առողջապահական ցուցանիշները, ենթակառուցվածքների վիճակը, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև բժշկական կենտրոններում ծառայությունների որակի և անվտանգության ապահովման, շենքային պայմանների բարելավման, նյութատեխնիկական բազայի շարունակական հագեցվածության, ինչպես նաև բնակչությանը մատուցվող բժշկական օգնության ու սպասարկման որակի էլ ավելի բարելավման հարցերը:

--00—ԼՀ