Անահիտ Ավանեսյանը այցելել է Շիրակի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Ավանեսյան

 

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են.

«Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան նոր, ժամանակակից, թվային շարժական ռենտգեն սարք ունի:
Հաշվի առնելով մարզային բուժհաստատությունների առանցքային կարևորությունը` առողջապահության նախարարության մշտական ուշադրության ներքո է բուժհիմնարկների հիմնանորոգման և վերազինման հարցը:
Նախօրեին աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայում, ծանոթացել է բուժհաստատության պայմաններին, խոսել անձնակազմի հետ, լսել նրանց հուզող խնդիրներն ու պատասխանել հարցերին:
Շնորհիվ նոր սարքավորման` վերջին շրջանում պոլիկլինիկայի ռենտգեն կաբինետ քաղաքացիների դիմելիությունն ակտիվացել է:
Նշենք, որ սարքի արժողությունը շուրջ 13 մլն դրամ է կազմում»:

--00—ՄՀ