Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհված զինծառայողների թիվը հասել է հինգի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1133976

Իրանի իրավապահ ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հինգ անդամներ են զոհվել երկրի հարավ-արևելքի Սիստան և Բելուջիստանի նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքների ռազմական և ոստիկանական օբյեկտների վրա ահաբեկիչների զինված հարձակումների հետևանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։

«Զոհվել են անվտանգության ուժերի հինգ աշխատակիցներ, ևս տասը վիրավորվել են», - ասել է նա:

Փոխնախարարը նաև հայտնել է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է ութ ահաբեկիչ, «Ռասկում մի շարք զինյալներ շրջապատված են անվտանգության ուժերի կողմից և շուտով կա՛մ կձերբակալվեն, կա՛մ կոչնչացվեն»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ