ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը նախագահական ընտրություններում չի սատարի Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1132569

Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին  փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Մայք Փենսը հրաժարվել է աջակցել Թրամփին 2024 թվականի նախագահական ընտրություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փենսն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Սա չպետք է անակնկալ լինի, այս տարի ես չեմ աջակցի Դոնալդ Թրամփին»,- հարցազրույցից նրա խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքսը»-ը:

Մայք Փենսի խոսքով ՝ ինքը չափազանց հպարտ է թե իր, թե Թրամփի ՝ իշխանության ղեկին գտնվելու ընթացքում ունեցած ձեռքբերումներով, սակայն այժմ իր և Թրամփի միջև խորը տարաձայնություններ կան: Ըստ աղբյուրի՝ Փենսը հրաժարվել է ասել, թե ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում, սակայն նա հասկացրել է, որ դա Բայդենը չի լինելու:

«Ես երբեք չեմ քվեարկի Ջո Բայդենի օգտին, քանի որ ես հանրապետական ​​եմ»,- ասել է նա։

--00—ՅՄ