Մակրոնը հայտարարել է, որ չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել, քանի որ երկրի սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։

«Ես չեմ պատրաստվում վերընտրվել, սահմանադրությամբ չեմ կարող դա անել»,-ասել է Մակրոնը:

Նշենք, որ այժմ շարունակվում է Մակրոնի երկրորդ նախագահական ժամկետը։

Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրությունները պետք է կայանան 2027 թվականին։

--00—ՅՄ