ՀՀ ղեկավարության վիրավորական հռետորաբանությունը ՀԱՊԿ-ի մասին անհանգստացնում է. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

«ՀՀ ղեկավարության վիրավորական հռետորաբանությունը ՀԱՊԿ-ի մասին մտահոգիչ է և անհանգստացնող»։ Այս մասին այսօր իր ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտանական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով ՀԱՊԿ-ում ՀՀ–ի մասնակցության «սառեցումից»։

Ըստ ՌԴ ԱԳՆպաշտոնական ներկայացուցչի ՀՀ-ի կողմից նման դիրքորոշմը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Մոսկվայի և Երևանի դաշնակցային հարաբերություններին վրա։

«ՌԴ–ն երբեք կասկածի տակ չի դրել ցանկացած պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, և դա վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Հայաստանի կողմից ընթացիկ կուրսի շարունակումը, սակայն, կարող է անդառնալի վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի դաշնակցային հարաբերություններին»։

«ՀԱՊԿ-ը երկրներ են, պետություններ ու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ ձևավորել են այն անվտանգությունը, որն ապահովել է խաղաղություն ու կայունություն հսկայական տարածքում»,- ասաց նա։

--00—ԼՀ