Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը անեծք է Հայաստանի ղեկավարության համար․ Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Screenshot_20

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը անեծք է Հայաստանի ղեկավարության համար, քանի որ այն կրում է իշխանությունը կորցնելու վտանգ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, թե իբր Ադրբեջանի հետ առևտուրը կարող է նպաստել հայ ժողովրդի զարգացմանը, ինչը կարող է վերացնել այդպիսի առաջնորդների ներկայության պատճառը։

--00—ՅՄ