Մասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում եղել է ատրճանակ․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

photo_2024-02-25_20-31-49

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում վերջին ամիսներին հաճախակի են օպերատիվ տեղեկություններ ստացվում իրենց մոտ ապօրինի զենք-զինամթերք պահող անձանց վերաբերյալ, հայտնում է shamshyan.com-ը։

Փետրվարի 21-ին հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում նշված վաշտում և տեղում վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանը, ավագ պարեկ Սարգիս Հովսեփյանն ու Սևադա Բաբայանը ուղևորվում են Մասիս քաղաքի Հանրապետության փողոց, որտեղ հայտնաբերում են ենթադրյալ կասկածյալին։

Պարեկները մոտենում են նրան և ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ