Իրանի նախագահը առաջարկել է հեռացնել Իսրայելին ՄԱԿ-ից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

fj.thumb_

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջարկել է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից։ Այս մասին նա ասել է ասյօր՝ ելույթ ունենալով Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ միջոցառմանը, փոխանցում է IRNA գործակալությունը:

«Մենք առաջարկում ենք հեռացնել Սիոնիստական ​​ռեժիմը ՄԱԿ-ից»,-ասել է նա։

Իրանի նախագահի խոսքով, Իսրայելը խախտել է 400 հայտարարություն, բանաձև և միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկված միջոցներ։

--00—ՅՄ