Տրանսպորտը կդառնա 180 դրամ ամեն օր երթևեկող քաղաքացու համար․ մանրամասնում է փոխքաղաքապետը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադառնում է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացին:

Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ հանրային տրանսպորտը կդառնա 180 դրամ ամեն օր երթևեկող քաղաքացու համար․ «Եթե վերցնենք ամենօրյա տրանսպորտով օգտվողին, որ վերցնում է ամսական, եռամսյակային կամ տարեկան փաթեթը, այս պահին եղած նախագծով, ՏելՍելլի տարբերակով 180 դրամին մոտ է»,-ասաց նա։

Գրիգորյանը նաև նշեց, որ տուրիստի և տրանսպորտից ամեն օր օգտվող քաղաքացու համար տոմսի գինը տարբեր կլինի. «Զբոսաշրջիկի համար 200 դրամի թանկացումը, մեր կարծիքով, լրիվ նորմալ է, նորմալ է, որ ավելի թանկ լինի, որ երևանցուն ամենօրյա պրոդուկտները հնարավոր լինի տրամադրել ավելի էժան»,-ասաց փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ