Եթե Փաշինյանի իշխանությունը Րաֆֆու, Նժդեհի գրքերը խարույկների վրա այրի, չեմ զարմանա. Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Թատրոնը կամ մշակութային ցանկացած կոլեկտիվ մեր հասարակության կարևոր մաս է, որովհետև դա թույլ է տալիս զգալ մեզ որակյալ, մշակութային ու ինտելեկտուալ հասարակություն։ Հիմա, երբ այս իշխանությունը փորձում է մեր հասարակության տարբեր կարևոր բջիջներ ոչնչացնել, հարձակում է սկսում եկեղեցու վրա, ձերբակալում գեներալների և փակում թատրոններ, դա ինձ հիշեցնում է 30-ական թվականների նացիստական Գերմանիան, երբ խարույկներ էին վառում ու իրենց դուր չեկած հեղինակների գրքերն այրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նշենք, որ այս պահին ԿԳՄՍՆ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը։ Նրանք պահանջում են, որ իրենց թատրոնը չլուծարեն ու չմիացնեն մեկ այլ թատրոնի հետ։

Չալաբյանն ընդգծեց, որ չի զարմանա, եթե Փաշինյանի իշխանությունը կարողանա վերապրել ու վերարտադրվել և  ինչ-որ ժամանակ հետո Երևանի փողոցներում խարույկներ վառեն ու Րաֆֆու գրքերը այրեն կամ Նժդեհի արձանը հանեն․ «Դրա համար այստեղ եմ, որպեսզի աջակցեմ «Գոյ» թատրոնի մեր գործընկերներին։ Նրանք իրենց անկախ ձայնն ունեն, «Գոյ» թատրոնը հարվածի տակ է ընկել, որովհետև այս իշխանության նյութապաշտ դոկտրինի մեջ չի տեղավորվում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ