Ալիևի քթից բերելու են, հաշիվ են պահանջելու հայերի դեմ արածի համար, իրերն իրենց անուններով են կոչելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Ինչո՞ւ է Ալիևը շտապում ու ընտրություններն առաջ գցում․ հասկանում է, որ ժամանակն իր օգտին չէ։ Ալիևի սրտում վախ կա, նա աններելի հանցագործություններ է թույլ տվել, մի օր երկակի ստանդարտները կփակվեն ու իրերն իրենց անուններով կկոչեն և իրեն պատերազմի հանցագործ կհամարեն, նա Արցախում էթնիկ զտում ու ցեղասպանություն է կատարել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ազատամարտիկ, հրապարակախոս Վարդան Մալխասյանը։

«Ալիևի քթից բերելու են, հաշիվ են պահանջելու հայերի դեմ արածների համար, իրերն իրենց անուններով են կոչելու, որքան էլ նավթն ու գազը կարևոր լինեն։ ԱՄՆ-ն հասկացել է, որ Թուրքիան ևս իրենց արժեքներով չի գնում և պետք է մեկուսացվի։»,-ավելացրեց Մալխասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ