Բաքուն շուտով Երևանին կուղարկի իր պատասխանը, որը վերաբերում է «խաղաղության պայմանագրի» առաջարկներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

բա.

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն շուտով Երևանին կփոխանցի «խաղաղության պայմանագրի»  նախագծի վերաբերյալ  հայկական կողմի մեկնաբանությունների պատասխանը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»  լրատվական գործակալությունը։

 «Այժմ ձևավորվում է ադրբեջանական կողմի կարծիքը՝ ի պատասխան հայկական կողմի վերջին առաջարկությունների և մեկնաբանությունների խաղաղ պայմանագրի վերաբերյալ, պատասխանը կտրվի մոտ ապագայում», -  «Ինտերֆաքս-Ադրբեջանի» փոխանցմամբ՝  թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բայրամովը։

  Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաեւ հավելել է, որ իրատեսական է համարում Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։

 «Պատմական հնարավորություն է ստեղծվել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար, Ադրբեջանն ու Թուրքիան կարծում են, որ պետք է լինի խաղաղություն և նորմալ հարաբերություններ հարևան երկրների միջև: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը հավատարիմ կմնա նույն դիրքորոշմանը: Այս դեպքում շատ կան դրական արդյունքի հասնելու իրական հնարավորություններ»,- ընդգծել է Բայրամովը։

--00--ԼՀ