«Спасибо, Россия» կարգախոսով արթնացողները գործադիրում չեն կարող մնալ, արտահերթ ընտրություն կլինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ադրբեջանը, արտահերթ ընտրությունների գնալով, ժամանակ է շահում, որ խաղաղության պայմանագիր չստորագրի։ Բաքուն պատրաստվում է ռազմական գործողությունների, նոյեմբերին մոտ էինք պատերազմին, բայց կանխվեց։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի կարծիքով, Ադրբեջանը ցանկանում է, որ Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տա, Բակո Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի, Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի, Լևոն Մնացականյանը՝ Սեյրան Օհանյանի, Դավիթ Մանուկյանը՝ ՊԲ նախարարի, որ նա հիմք ունենա դիմելու միջազգային դատարան, նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Անդրադառնալով արտահեթ ընտրություններ անցկացնելու խոսակցություններին՝ Ղուկասյանը նկատեց, որ Արևմուտքից պահանջում են, որ կառավարության կազմը փոխվի, որ կարողանան իրենց հետ համագործակցել․ «Спасибо Россия» կարգախոսով արթնացող գործիչները չեն կարող կառավարությունում մնալ, պետք է կազմը փոխվի, որ անվտագության, տնտեսական զարգացման ծրագրերը Արևմուտքի հետ կարողանան իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ