Ապագա կա. իմքայլական պատգամավորների ֆեյսբուքյան լուսանկարները նոր շրջանակ ունեն

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 10,  24News

Ապագա կա

ՀՀ ազգային ժողովում այսօր վարչապետի ընտրություն էր: Միակ թեկնածուն` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, չընտրվեց: Խորհրդարանն իրավունքի ուժով ինքնալուծարվեց: ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին:

Կայանալիք ընտրություններին Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է «Ապագա կա» կարգախոսով: Խորհրդարանում այսօր տեղի ունեցած քվեարկությունից հետո իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սկսեցին փոխել ֆեյսբուքյան էջերի լուսանկարները` ավելացնելով «Ապագա կա» կարգախոսով շրջանակներ:

--00--ԱԹ