Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

11282325798e6846104d83a4632039b37824cf

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո նշել է, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

«Ասացի, որ մենք աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրին և հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք դրա իրականացման համար։ Նրանք ևս այս հարցում նույն կարծիքին են, մտածում ենք, որ մ կարգավորումը լինելու է ի շահ տարածաշրջանի»,- ասել է Ֆիդանը TRT Haber-ի և Anadolu-ի հետ զրույցում, փոխանցում է «Լուրեր»-ը:

--00—ՅՄ