Ալիևն ու Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2023-11-04_18-45-15

Նոյեմբերի 4-ին Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը մինչ օրս անհնար է Ադրբեջանի դեմ իբր Հայաստանի «ագրեսիայի» հետևանքով:

Նա ընդգծել է, որ Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում «զենքի և ռազմական անձնակազմի մատակարարում է իրականացրել Լեռնային Ղարաբաղ և սադրիչ քայլեր ձեռնարկել»։

--00—ՅՄ