Գերմանիան շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ընդլայնմամբ․ Բերբոք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Screenshot_16

Գերմանիան շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնմամբ։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

«Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ցանկանում ենք ակտիվացնել ԵՄ առաքելության գործունեությունը, ցանկանում ենք հասնել այս առաքելության ընդլայնմանը: Գերմանիան կշարունակի կատարել իր պարտավորությունները: Մեզ համար կարևոր է, որ այս առաքելությունը չեզոք լինի, որպեսզի առաքելության գործունեությունը իրականացվի նաև Ադրբեջանի շահերից ելնելով»,- նշել է նա։

--00—ՅՄ