Հերթական ապօրինի շինարարական միջադեպն է տեղի ունեցել Երուսաղեմի հայկական թաղամասում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_7

Հերթական ապօրինի շինարարական միջադեպն է տեղի ունեցել Երուսաղեմի հայկական թաղամասում։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է Երուսեղամից The Armenian Weekly-ի թղթակից Կեղամ Բալյանը։

Ըստ նրա՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը պատկանող տարածքի պատի ևս մեկ հատված քանդելուց հետո, ծանր տեխնիկան սկսել է աշխատել տարածքում, որը կանխելու համար մի խումբ հայ քաղաքացիներ և հոգևորականներ հավաքվել են և փորձել արգելել։

դհգդ

Տեղեկանալուց հետո Պատրիարքարանի անշարժ գույքի տնօրեն Կորյուն եպիսկոպոսը փաստաբան Մազեն Քուպտիի ուղեկցությամբ շտապել է դեպքի վայր և պահանջել հանել բուլդոզերը։

դհգդ

Կեղամ Բալյանը հիշեցնում է, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման խնդիր ունեցող նորաստեղծ Save the ArQ շարժումը, համագործակցելով Թաթոյան հիմնադրամի և Քերքոնյան Դաջանի ՍՊԸ-ի հետ, բարերար Ջեք Յուրեջյանի և այլոց ֆինանսական աջակցությամբ, դատական գործընթաց է սկսել՝ վերականգնելու այն, ինչ իրավամբ պատկանում է Երուսաղեմի հայերին։

--00—ՅՄ