Եթե վարչապետը մեզ չընդունի, պատրաստ ենք ծայրահեղ քայլերի, դիմում ենք գրելու ու դուրս գանք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Եթե վարչապետը մեզ չընդունի, պատրաստ ենք ծայրահեղ քայլերի, դիմում ենք գրելու ու դուրս գանք։ Այսօր այս մասին ՀՀ կառավարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում նշեցին մանկավարժները։

«ԿԳՄՍ նախարարն ու մյուսներն այնքան արեցին, որ ստիպված դիմում ենք վարչապետին։ Հուսով ենք՝ վարչապետն այս ամենին հետևում է»,  - կրթական համակարգում փոփոխությունների վերաբերյալ իրենց դժգոհությունն էին արտահայտում ուսուցիչները։

«Անցած տարի հանդիպել ենք ԿԳՄՍ նախարարին, այդ հանդիպումից հետո կարծեք թե հույսի շող երևաց, բայց նույն նախարարը էլի անում է իր ուզածը։ Էլ դրա կառուցողականը ո՞րն է, ասում են՝ եթե չեք կարողանում, դիմում գրեք, դուրս եկեք համակարգից, քանի որ չեք կարողանում մեր սահմանած պահանջներն իրականացնել։ Այո, վաղը 35 հազար ուսուցիչ դիմում կգրի և դուրս կգա համակարգից»,  - իրենց խոսքում նշում էին մանկավարժները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ