Վստահ եմ՝ ձեր հարուստ փորձը կծառայեցնեք մեր խնդիրների լուծմանը. Բակո Սահակյանը` Շահրամանյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

176869

Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո Սամվել Սերգեյի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր պետության համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում ստանձնելով երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները, ունակություններն ու կարողություններն անմնացորդ կծառայեցնեք մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:

Մաղթում եմ Ձեզ մեծագույն հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման բարդ ու դժվարին ճանապարհին»:

--00—ՅՄ