ԱՄՆ-ի հետ զորավարժությունների Երևանի ծրագրերը ցուցադրական արևմտամետ քայլեր են. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Screenshot_4

ԱՄՆ-ի հետ վարժանքներ անցկացնելու Հայաստանի ծրագրերն ու ՀԱՊԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչի նշանակումը Նիդեռլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնում ցուցադրական քայլեր են, որոնք պետք է Ռուսաստանին հուշեն, որ Երևանը ձգտում է դեպի Արևմուտք թեքվել։ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերին անցկացվելու են հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է: Երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին՝ նրան նշանակելով Նիդեռլանդներում ՀՀ դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ներկայացուցիչ:

«Նիկոլ Փաշինյանը մի շարք ցուցադրական քայլեր է անում, որոնք միանշանակ անընդունելի են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Այս քայլերը խորհրդանշում են Հայաստանի վերակողմնորոշումը ռուսական վեկտորից դեպի արևմտյան։ Սա պարզ ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն ուզում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ասել է փորձագետը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ