Հայ-ամերիկյան զորավարժությունները կապ չունեն Երևանի և Բաքվի միջև ստեղծված լարվածության հետ․ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

dd

 

ԱՄՆ-ի և Հայաստանի զորքերի համատեղ զորավարժությունները որևէ կապ չունեն Երևանի և Բաքվի միջև ստեղծված լարվածության հետ։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը, փոխանցում է ТАСС-ը։ 



«Դրանք սովորական զորավարժություններ են, որոնք ոչ մի կապ չունեն որևէ այլ իրադարձության հետ», - նշել է նա։ 



Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները։ 



Նշենք՝ ավելի վաղ պաշտոնական Մոսկվան նույնպես արձագանքել էր զորավարժություններին՝ նշելով, որ բացասաբար է վերաբերվում դրանց անցկացմանը։ 

 

--00—ՍՊ