2023-ին 50 հազար դրամ է նշանակվել ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ ավելի քան 7340 երեխայի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

բա

Միայն այս տարվա ընթացքում ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցություն է նշանակվել ավելի քան 7340 երեխայի։ Ծրագրի մեկնարկից մինչ այժմ աջակցություն է նշանակվել ընտանիքում երրորդ եւ հաջորդ ավելի քան 17000 երեխայի: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է մինչեւ երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝

-երեխան ծնվել է 2022 թ․ հունվարի 1-ին կամ հետո,

-աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,

-դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,

 -դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան եւ երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

--00--ԼՀ