Սյունիքում Renault-ը բախվել է Toyota-ին, Toyota-ն մոտոցիկլետին, վերջինն էլ Opel-ին․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news

Screenshot_6

Երեկ՝ հունիսի 28-ին, ավտոմեքենաների և մոտոցիկլետի բախում է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին օպերատիվ տեղեկություններեն ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 186 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, և վարորդներից մեկը գտնվում է ոչ սթափ վիճակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 19։15-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 53-ամյա Վահիկ Հ․-ն, լինելով ոչ սթափ վիճակում, իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված՝ Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Հրայր Ա․-ի կողմից շահագործվող Toyota մակնիշի ավտոմեքենային, որից հետո հարվածից Toyota-ն բախվել է իր առջևում կայանված Սերբիայի Հանրապետության քաղաքացի 55-ամյա Բոյան Բ.-ին պատկանող BMW մակնիշի մոտոցիկլետին, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Երևանի բնակիչ 71-ամյա Սամվել Բ․-ի կողմից շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենային։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ