Ադրբեջանցիները կոտրել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

mycollages_91.thumb_.jpg

Ադրբեջանցիները կոտրել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը։

«Սա ինչպե՞ս է դասակարգվում։ Արդյո՞ք սա էթնիկ զտման և ազգային ատելության ապացույցներ չեն։

Պարզվեց, որ այս տեսանյութում ներկայացված է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերի ջարդը», - գրել է նա՝ կից հրապարակելով համապատասխան տեսանյութը։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

--00--ԶՀ