ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Եվդոկիմովին նշանակել է Ադրբեջանում դեսպան՝ Միխայիլ Բոչարնիկովին ազատելով այդ պաշտոնից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Միխայիլ Նիկոլաևիչ Եվդոկիմովին նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամանագրի տեքստում։
Մեկ այլ հրամանագրով այս պաշտոնից ազատվել է Միխայիլ Բոչարնիկովը։
--00—ՅՄ