Փաշինյանը կասկածի տակ դրեց մեր պետականությունը, բացահայտ հիմարություն է կադաստրի թղթի մասին խոսելը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Փաշինյանը կասկածի տակ դրեց մեր պետականությունը, բացահայտ հիմարություն է կադաստրի թղթի մասին խոսելը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանը։

Գրիգորյանի համոզմամբ, մենք չենք կարող ուրանալ մեր անցյալը, պատմությունը, Հայաստանը հնագույն պետություն է, գոյություն է ունեցել և ունենալու է։ Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանը չպետք է որոշեն Հայաստանը կադաստրի թուղթ ունենա՞, թե ոչ, սրանք անլուրջ խոսակցություններ են։

Մեր զրուցակցի կարծիքով, բանակցություններից որևէ լավ բան պետք չի սպասել, քանի որ ամեն բանակցությունից հետո մենք լրջագույն կորուստներ ենք ունենում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ