ՌԴ-ն եզակի քարտեզագրական նյութ ունի. Զախարովան՝ Երևանին ու Բաքվին օգնելու հարցի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Մենք եզակի քարտեզագրական նյութ ունենք, ռուսաստանցի մասնագետները հետխորհրդային տարածքում լավագույններից են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Երևանին և Բաքվին հարաբերությունները կարգավորելու հարցում օգնելու մասին։

«Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը սահմանազատման ոլորտում։ Մենք միայն ուրախ կլինենք օգնել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին։ Միշտ պատրաստ ենք շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է նա։

–00—ՅՄ