ՄԱԿ-ի դատարանի որոշումն իրականացնելու համար պետք է ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա․ Եղիշե Կիրակոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ՄԱԿ-ի դատարանի որոշումն իրականացնելու համար Հայաստանը պետք է դիվանագիտության, քաղաքական լծակների միջոցով շարունակաբար հետևողական լինի այս հարցով։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Բոլոր հնարավոր տարբերակներով պետք է այս հարցի մասին բարձրաձայնվի։ Միակ ճանապարհը նմանատիպ ուղղությամբ աշխատելու միջոցով մաքսիմալ ճնշումն ավելացնելն է, և անհրաժեշտության դեպքում, իհարկե, էդ իրավական մեխանիզմները գործադրելն է, եթե դրա համար անհրաժեշտ քաղաքական, էսպես ասած, «պայմանները» հնարավոր լինի ապահովել»,-ասել է Եղիշե Կիրակոկսյանը։

--00—ԼՄ