ԿԽՄԿ նախագահը և Լավրովը մտքեր են փոխանակել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

timthumb.jpg

Հունվարի 19-20-ին Մոսկվայում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Մ. Սպոլյարիչը։ Հունվարի 20-ին նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի և փոխգործակցության վերաբերյալ։
 

Զրույցի ընթացքում ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի հումանիտար ասպեկտներին։ Ռուսական կողմն ակնկալում է, որ Կոմիտեն իր գործունեությունը այս համատեքստում կհիմնի անաչառության սկզբունքի և իր յուրահատուկ մանդատի վրա։ Այդ կապակցությամբ քննարկվել են Դոնբասի հանրապետություններում նրա աշխատանքի հեռանկարներն ու օպտիմալ պայմանները։

--00—ԶՀ