Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի ՀՀ․ նախատեսվում է Փաշինյան-Ղարիբաշվիլի առանձնազրույց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

1

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
 
Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույց:

--00—ԼՄ