ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Screenshot 2023-01-10 184006

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի` չնայած պաշտոնապես տարածված ապատեղեկատվությանը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

«Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր  փաստացի հերքել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Հայաստանին պարտադրում են միանալ Միութենական պետությանը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտոնական նման  առաջարկ չի ստացվել։ Այս հայտարարությունից հետո մնում է ենթադրել, որ ԱԽ քարտուղարը կամ ինքնագլուխ է արել նման հայտարարություն, կամ էլ հայտարարությունն արվել է՝ Նիկոլ Փաշինյանի «կենդանի վահանի» կարգավիճակով։

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել ԱԽ գրասենյակի ղեկավարի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք ԱԽ քարտուղարը պատրաստվում է հրաժարական ներկայացնել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի հերքել է իրեն, վերջինս, սակայն, նշել է, որ նման հարց չի քննարկվում, նման տեղեկություն չունի»։

--00—ՅՄ