Բայրամովն անընդունելի է համարել ՌԴ-ի առաջարկը՝ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1653503488_052522a0d5b87d5fa148d384903ec113c9f15e

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի է համարել Ռուսաստանի առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այս առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերից ելնելով»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

--00—ՅՄ