Ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News   

տտ

        

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որ Վանաձոր քաղաքի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը: Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դատարանի աշխատակիցները տարհանվել են, որպեսզի հրշեջները կարողանան կատարեն որոնողական աշխատանքներ: Ոստիկանությունը պարզում է ահազանգի հեղինակի ինքնությունը: 

   --00—ԱՊ