Միլիոնավոր դոլարների չգնահատված ռիսկով օրենքը՝ ռումբ Հայաստանի հարկատուների համար. մաս 2

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 30, 24News

․

Հունիսի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը թերևս ամենախնդրահարույցներից մեկն է, որը կարող է դանդաղ գործողության ռումբ դառնալ ՀՀ բյուջեի և հարկատուների համար: Հուլիսի 21-ին լրացավ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետը, երբ ընկերությունները կարող են դիմել հետադարձ ուժ ունեցող նոր դրույթով և արդեն առանց նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրավունք երկարաձգել։ Այս մասին գրում է Medialab.am

Նման «հանքամետ» օրենք անգամ նախկին վարչակազմերի օրոք դժվար է գտնել, որն իր հերթին Հայաստանի ներկա և ապագա սերունդների համար առնվազն Ամուլսարի հանքի դեպքով կարող է վերածվել բառի բուն իմաստով ամենաթանկ նախագծի՝ միլիոնավոր դոլարներ արժենալով ՀՀ հարկատուների համար, դրան զուգահեռ՝ Հայաստանի պետական մարմինների համար հանրային շահը պաշտպանելու առումով ստեղծելով պարտվողի դերում հայտնվելու մշտական ռիսկ։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։