Միլիոնավոր դոլարների չգնահատված ռիսկով օրենքը՝ ռումբ Հայաստանի հարկատուների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

․

Հունիսի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը թերևս ամենախնդրահարույցներից մեկն է, որը կարող է դանդաղ գործողության ռումբ դառնալ ՀՀ բյուջեի և հարկատուների համար: Հուլիսի 21-ին լրանում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետը, երբ ընկերությունները կարող են դիմել հետադարձ ուժ ունեցող նոր դրույթով և արդեն առանց նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրավունք երկարաձգել։

Նման «հանքամետ» օրենք անգամ նախկին վարչակազմերի օրոք դժվար է գտնել, որն իր հերթին Հայաստանի ներկա և ապագա սերունդների համար առնվազն Ամուլսարի հանքի դեպքով կարող է վերածվել բառի բուն իմաստով ամենաթանկ նախագծի՝ միլիոնավոր դոլարներ արժենալով ՀՀ հարկատուների համար: Դրան զուգահեռ Հայաստանի պետական մարմինների համար հանրային շահը պաշտպանելու առումով ստեղծելով պարտվողի դերում հայտնվելու մշտական ռիսկ։ Այս մասին գրում է MediaLab.am-ը։

Սա հիմնավորելուց հետո նոր կանդրադառնանք պետության համար առաջացած ռիսկերին։

Կարճվեց Ամուլսարին վերաբերող քրեական վարույթը։ Բայց հանքի շահագործման հարցում դեռևս կան խնդիրներ, մասնավորապես, իրավունքով սահմանված ժամկետներն արդեն իսկ խախտված են։ Ընկերության շինարարական աշխատանքների փուլը սահմանված էր մինչև 2021 թ. հունիսի 1-ը, որից հետո պետք է սկսվեր հանքաքարի արդյունահանման փուլը։ Այս իրավիճակում, օրենքի համաձայն, ընկերությունը պետք է դիմեր նախագծի փոփոխության (Հոդված 57) կամ երկարաձգման (Հոդված 55) համար, ինչն էլ իր հերթին պահանջում է նոր ՇՄԱԳ։ 

Ամենայն հավանականությամբ, ընկերության համար զանգվածային բողոքներից և ԷԼԱՐԴ-ի կողմից բարձրացված հարցերից հետո նոր ՇՄԱԳ հաջողությամբ անցնելը լրջագույն աշխատանք է պահանջելու։

Չէր բացառվում նաև, որ լիազոր մարմինը կամ հանրությունը պահանջեին նոր նախագծում ներառել ԷԼԱՐԴ-ի զեկույցով առաջարկվող՝ հնարավոր ռիսկերի կառավարման մեխանիզմները (ինչը լրացուցիչ ծախսեր կենթադրեր), այլ ոչ թե դրանց շուրջ խոստումներ տալ, կամ ընկերությունն առնվազն պարտավոր կլիներ հիմնավորել դրանց անհրաժեշտության իսպառ բացակայության մասին։ Պարզ է, որ ընկերության համար նոր ՇՄԱԳ փորձաքննություն անցնելը, մեղմ ասած, ծայրահեղ ոչ ցանկալի տարբերակ էր։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

--00--ԱՀ