Թալեաթից ու Զոհրապից լավ ընկերներ չլինեք, քարերով գլուխը ջարդեցին. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Մի հայ պատգամավոր էլ կար Օսմանյան խորհրդարանում Գրիգոր Զոհրապ անունով, որը հավատում էր հայ-թուրքական բարեկամությանը և որի գլուխը քարերով ջարդեցին Թալեաթի հրամանով։ Ի դեպ, այն Թալեաթի, որն իր ընկերն էր: Այս մասին 24TV-ի եթերում ասել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Հա՛յ հասարակություն, ձեր գլուխը կջարդեն, եթե դուք խաղաղության կոնցեպտին հավատաք ու գնաք թուրքերի հետ շփման։ Դուք ավելի մտերիմ չեք կարող լինել որևէ թուրքի հետ, քան եղել են Գրիգոր Զոհրապն ու Թալեաթը, ավելի մտերիմ ընկերներ չեն եղել հայերի և թուրքերի միջև, բայց երբ առիթը եկել է, այդ նույն Թալեաթը գործել է որպես Թուրքիայի պաշտոնյա»,- ասել է թուրքագետը:  

Բանախոսի պնդմամբ՝ հայ հասարակությունը ինքնախաբեության մեջ է, քանզի այսօրվա իրողություններով հայ-թուրքական բարեկամություն հնարավոր չէ:

Մանրամասները՝ տեսանյութում: