Ընդդիմության հանդեպ իշխանության նյարդային ջղաձգումները տեսնելով՝ հասկանում եմ, ճիշտ ուղու վրա ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Իշխանությունը պաշտոններից զրկելու գործընթացին գնաց՝ ցույց տալու սեփական անկարողությունը, դա որևէ կերպ չի ազդի մեր պայքարի վրա: Այս մասին 24News-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը վախենում է արթնացած հանրությունից և ցանկանում է նման քայլերով զսպել ընդդիմությանը:

«Այս իշխանության կողմից զավթված ԱԺ-ում մանդատ ունենալը որևէ առավելություն չէ, երբ տեսնում եմ իշխանության նյարդային ջղաձգումները, թե ինչպես են արձագանքում Աժ չեկող ընդդիմադիր պատգամավորներին, հասկանում եմ, որ ճիշտ ճանապարհին ենք»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։