200 հոգի վխտում են, որ վարչապետին սպանեն. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Էդ ո՞վ է ընդդիմությանը թողնելու՝ կաթվածահար անեն կամ պարալիզացնեն պետական համակարգն ու բնականոն աշխատանքը, թող իրենց հանրահավաքներն անեն ու փողոցները փակեն, ինչպես մենք՝ կոնկրետ ժամանակով, ոչ թե այսպես, իսկ եթե փորձեն կաթվածահար անել, կաթվածահար կլինեն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նրա խոսքով՝ փողոցում կարող են տարբեր պատրվակներով կանգնեցնել վարչապետի ավտոշարասյունը, և այն 200 հոգին, որ վխտում են քաղաքում, իրացնեն իրենց  «պապաների» հանձնարարությունն ու սև գործը, այն է՝ սպանել վարչապետին:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: