Տնօրենից պահանջել են 20 հազ. դոլար, հակառակ դեպքում սպառնացել են՝ կխոչընդոտեն շենքի կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

 

տռռեգտեռգ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 33-ամյա Էդգար Մ.-ն և հայտնել, որ ոմն Արմենը և Սարոն իրենից պահանջել են խոշոր չափի գումար:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, Էդգար Մ.-ն «Դարա» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ նրանից՝ ըստ իր հայտարարության, պահանջել են 20 հազ. ԱՄՆ դոլար և սպառնացել են, որ եթե չտրամադրի գումարը, խոչընդոտելու են Արաբկիր 23 փողոցի 20 հասցեում իրականացվող բնակելի շենքի կառուցման աշխատանքներին:  

Ոստիկանության Արաբկիրի բաժինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Արմենի և Սարոյի անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00--ՍԳ