Ջրային կոմիտեի նախագահը Արմավիրի մարզում ծանոթացել է ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

 

 

gsf

ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանի, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտաշես Աբգարյանի և ոլորտային այլ պատասխանատուների հետ այցելել է Արմավիրի մարզ: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

Այցի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ մարզում ոռոգման համակարգի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել 2022 թվականին նախատեսվող ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ աշխատանքներին։ Այնուհետև մարզպետի ուղեկցությամբ պաշտոնյաներն այցելել են Մրգաշատ համայնք՝ տեղում ծանոթանալու Արմավիրի մարզում ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով իրականացվող աշխատանքներին:

Ծրագրի շրջանակներում կատարվում են միջտնտեսային և ներտնտեսային ջրանցքների հիմնանորոգման աշխատանքներ, այն իր մեջ ներառում է 40 համայնք և 42 օբյեկտ։ Ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։

Այցի ավարտին տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ՝ 2022 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար:

--00--ՍԳ