Ուկրաինան դիմել է ՀՀ-ին ու ևս մի քանի երկրների, խնդրելով դադարեցնել «Միր» քարտերով  գործարքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

հասարակական

Ուկրաինայի ԿԲ-ն խնդրանքով դիմել է Հայաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի և Ղրղզստանի Կենտրոնական բանկերին՝ որպեսզի վերջիններս դադարեցնեն ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործարքները։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մարտի 10-ից Ռուսաստանում դադարել են գործել Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը։

--00--ԿԿ