Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլը կլինի երեկոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նկար

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 2-ի երեկոյան:

Ավելի վաղ ռուսական աղբյուրը ևս հայտնել էր, որ բանակցությունները կկայանան երեկոյան, սակայն ժամը դեռ հայտնի չէ: 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, նախատեսվում է բանակցությունների 2-րդ փուլ, որը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է անցկացվի այսօր՝ մարտի 2-ին:

--00—ԼՄ