Փաշինյանն ու ԱԽՔ-ը ստում են, այդքան պրոադրբեջանական թեզեր նույնիսկ Ադրբեջանն է վախեցել առաջ տանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Փաշինյանն ու ԱԽՔ-ը ստում են, այդքան պրոադրբեջանական թեզեր նույնիսկ Ադրբեջանն է վախեցել առաջ տանել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Բաբայանի համոզմամբ, մենք չենք կարող մեղավորին ասել՝ քննի՛ր մեղքի քո բաժինը, հետևաբար, պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ֆարս է։ 

Նրա պնդմամբ, այդպիսի հանձնաժողով պետք է ստեղծեր ընդդիմությունը, քանի որ դա նրա գործիքն է։

Խոսելով հանձնաժողովի վերջնական եզրակացության և Փաշինյանին անհրաժեշտության դեպքում պաշտոնանկ  անելու մասին՝ Բաբայանը հեգնանքով նկատեց, թե արդյո՞ք ուսապարկերը կարող են իրենց լարախաղացին անվստահություն հայտնել։

Մանրամասները՝ տեսանյութում։