Իշխանությունը պապիկներին բերել ու ասել էր կհայհոյեք, բայց չեմ արդարացնում բռնությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Իշխանությունը պապիկներին բերել ու ասել էր՝ կհայհոյեք, բայց չեմ արդարացնում բռնությունը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հանրությունն ի վերջո կվռնդի թուրքական շահերը սպասարկողներին, և արդյունքում կձևավորվի հայկական իշխանություն, որը կպաշտպանի միայն Հայաստանի շահերը։ 

Խոսելով «անկլավների» հիմնախնդրի մասին՝ Բաբայանը նշեց, թե իշխանության ձեռքը ճար լիներ, այդ գյուղերը մի գիշերվա մեջ կտար, ինչպես Սյունիքի ճանապարհը, բայց չեն կարող, քանի որ դա երկարատև գործընթաց է։

Ըստ Բաբայանի՝  ընդդիմությունը նաև հենց դրա դեմ է պայքարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր